Ազատ արձակեք զոհված զինծառայողի մորը, նա հանցագործ չէ․ իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

ժաննա

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը անդրադարձել է Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով Գայանե Հակոբյանի ձերբակալման դեպքին․

«Ազատ արձակեք զոհված զինծառայողի մորը։ Նա հանցագործ չէ։ 

«Մի ոչնչացրեք մարդուն, կնոջը, վիշտ կրող մորը։ Ինչո՞ւ եք վարչական վարույթներ հարուցել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ։ Եվ պատահական չէ, որ Վերաքննիչ դատարանի բակում է տեղի ունեցել Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպը՝ վարչական գործերի քննության ընթացքում։

Ինչո՞ւ եք նսեմացնում նրանց։  Ինչո՞ւ չեն պատժվում սևազգեստ մայրերի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները։ Տեղի ունեցած միջադեպը պետք է գնահատել այս և բազում այլ հարցերի համատեքստում։ Հարգեք այդ կնոջը, ազատ արձակեք նրան, երկրի ղեկավարն եք՝ մեծահոգի գտնվեք»,- սոցցանցի իր էջում գրել է Ալեքսանյանը

--00—ՍՊ