Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

mher

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 18-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«1. Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի ապրիլի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն։

2. Ընդունել ի գիտություն, որ Մհեր Գրիգորյանի և Արման Ղազարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարվելու են՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը»:

Պատվիրակության անդամներն են՝

Մ. Գրիգորյան – ՀՀ փոխվարչապետ
Հ. Վարդանյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ն. Տերյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մուրադյան – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ռ. Վարդանյան – ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Ա. Ղազարյան – ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու

--00—ՍՊ