Փոխվարչապետ Գրիգորյանը կարեւորել է ՀՀ և Կորեայի միջեւ համագործակցության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

մհեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը: 

Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեայի Հանրապետություն բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության զարգացումը եւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից մեծապես կարեւորել խորհրդարանների միջեւ համագործակցությունը:

Երկուստեք նշվել է առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման կարեւորությունը եւ քննարկվել են փոխշահավետ համագործակցության հնարավոր ուղղությունները:
 

--00—ՍՊ