Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 5-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

57761bad-3ebf-4002-a011-e93139957668.jpg

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ` 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը: Մրցելույթը կմեկնարկի 20:00-ին:

Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ է նվաճել  երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել էր փոքր բրոնզե մեդալներին:

Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
 

1

--00—ԶՀ