Ծանրամարտի ԵԱ. Անուշ Արշակյանի արդյունքը պոկում վարժությունից հետո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

342124623_249899004077301_6390927338942025305_n-750x375.jpg

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 64 կգ քաշային Անուշ Արշակյանը, հանդես գալով B ենթախմբում, պոկում վարժությունում հաջող կատարելով միայն առաջին մոտեցումը, գլխավերևում պահեց 80 կգ կշռող ծանրաձողն ու զբաղեցրել վերջին՝ 8-րդ հորիզոնականը: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Քիչ անց մարզուհիները կսկսեն հրում վարժությունը:

Այսօր երեկոյան կանանց 64 կգ քաշայինների պայքարում կանցակցվի A ենթախմբի մրցումները, ինչից հետո այս քաշային կարգում կամփոփվեն վերջնական արդյունքները:

Վաղը՝ ապրիլի 19-ին, ժամը 20:00-ին, Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը՝ հանդես գալով 81 կգ քաշային կարգում:

--00—ԶՀ