Արդեն հինգերորդ օրն է, ինչ Սոթքի հանքը փակ է ադրբեջանական կրակոցների հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

ս

Ադրբեջանական կողմի պարբերական կրակոցների հետևանքով Սոթքի հանքավայրի աշխատակիցների՝ հերթափոխով գործի անցնելու 7 փորձ ձախողվել է : Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներկայցուցիչը:

«Կրակոցները պարբերական բնույթի են, բայց հերթափոխի ժամանակ ավելի ինետենսիվանում են»,- հավելեց Ռուզաննա Գրիգորյանը, նշելով, որ չեն կարող վտանգի ենթարկել աշխատակիցների կյանքը, ուստի, դեռևս շարունակվելու է դադարեցված մնալ հանքի աշխատանքը:

Առաջիկայում ընկերությունը պատրաստվում է պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ՝ ամփոփ ներկայացնելով 5 օր շարունակվող կրակոցների հետևանքով առաջացած իրավիճակը և իրենց հետագա անելիքները։

Մերի Մանուկյան

--00—ԱՊ