Սահմանապահների միջոցով սահմանը գծելով՝ Փաշինյանը ապագա մեղքը գցում է նրանց գրպանը ու դատելու է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Տեղի հատվածում սահմանապահների միջոցով սահմանազատում է իրականացվում։ Վաղը, եթե սահմանազատման հետ կապված խնդիր լինի, Փաշինյանն առաջինը իրենց է դատելու, կասի՝ ես ի՞նչ անեմ, իրենք էին պայմանավորվում, մեղքը գցելու է նրանց գրպանը ու դատելու է: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Անդրադառնալով Փաշինյանի այն դիտարկմանը, որ Տեղի սահմանի երկու կողմում պետք է սահմանապահներ կանգնեն, Վրթանեսյանը նկատեց, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահները տարբեր հնարավորություններ ունեն. «Ադրբեջանի սահմանապահ զորքն առանձին բանակ է, Ադրբեջանի երկրորդ բանակն է, նրանք թվով մեծ են, ունեն ծանր տեխնիկա, հրետանի, սեփական ավիացիա, մինի բանակ է:

Ալիևը առանձին բանակ է ստեղծում, որ մի տեղ ուժը չմիավորվի, ոպեսզի իր իշխանության համար սպառնալի ուժ չկուտակվի, իսկ մեր սահմանապահները նման հմտություններ ու քանակ չունեն: ՀՀ սահմանապահները նախկինում պահում էին խաղաղ սահմաններ, բայց հիմա առաջնագիծ է ձևավորվել, և այնտեղ տանելու են կանգնեցնեն սահմանապահների՝ առանց համապատաախան միջոցների, ուսումնական վարժանքի անվան տակ հավաքած անպատրաստ մարդկանց»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ