ՔՊ-ն Փաշինյանի գլխավորությամբ նիստ է արել. կուսակցությունը երիտասարդական կառույց կունենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

7b3379e8-8f20-4d44-bc62-2d3512d8c80a.jpg

Մայիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին հայտնում են ՔՊ-ից։

Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույց ստեղծելու մասին որոշումը։

Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած և հարցազրույցի արդյունքներով դրական եզրակացության արժանացած քաղաքացիների դիմումները։

Քննարկվել են ընթացիկ քաղաքական հարցեր։

--00—ԶՀ