Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամական քայլ է անվանել Հայաստանի մասնակցությունը Մոսկվայում միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

thumbs_b_c_4260c47fc940d68ae72cd156b75129f0

Ուկրաինայի ԱԳն-ն ոչ բարեկամական քայլ է անվանել Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայում տեղի ունեցող տոնակատարություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վերոնշյալ օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությունը հրապարակային միջոցառմանը համարում ենք ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ, արհամարհանքի դրսևորում ուկրաինացի ժողովրդի նկատմամբ»,- ասված է  հայտարարության մեջ։

Հատկանշական է, որ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ չի նշվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին, ով նույնպես մասնակցել է Մոսկվայում տոնակատարություններին։

--00—ՅՄ