Եթե «Զվարթնոցում» միայն ՌԴ սահմանապահներն էին նստած, այժմ նաև հայերն են, քայլերը պետք է հերթով անել

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 14, 24News

ֆօ

Ցանկացած սպառնալիք զսպելու համար անհրաժեշտ է անվտանգային կառույցների ամբողջական բարեփոխում։ Մենք պետք է ապահովենք, որ մեր հաստատությունները ծառայեն միայն Հայաստանին։  Այս մասին նշել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգոորյանը  «Новой газеты Европа»-ին տված հարցազրույցի ընթացքում՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, որ չնայած Գրիգորյանը զրույցի ընթացքում շատ է օգտագործում «ինքնիշխանություն» բառը, բայց գիտենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունը Ռուսաստանի հետ ունի ընդհանուր համակարգչային բազա, և Երեւանը բառացիորեն ողողված  է ռուսական հատուկ ծառայություններով, եւ նրանց ոչ ոք ձեռք չի տալիս։

«Մենք հիմա չենք կարող կարգավորել, բայց անելու ենք ապագայում: Ի դեպ, Զվարթնոցի մասին. բոլորը հիշում են, որ մինչև վերջերս այնտեղ նստած էին ռուս սահմանապահներ, իսկ հիմա հայ սահմանապահներն էլ են նստած, այնպես որ,  առաջընթաց կա։

Բայց ինքնիշխանությունը երկար ճանապարհ է պահանջում: Չես կարող մի օր արթնանալ ու լիովին անկախ լինել։ Դուք պետք է նախ մի քայլ կատարեք, հետո մյուսը, հետո երրորդը:», - նշել է Գրիգորյանը:

 --00—ԱՊ