ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկում է «ռուսներին դուրս քշել» իր տարածքից, սա սադրանք է. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

8c9281755d9d382e40c1f6f94f5d5dc0.jpg

Ռուսաստանը Հայաստանին ուղղված ԱՄՆ-ի առաջարկը՝ «ռուսներին դուրս մղել» իր տարածքից և օգնել անվտանգության ապահովմանը, բացահայտ սադրանք է համարում, այս մասին «Царьград» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ես գիտեմ, որ հայերին, մենք նման տեղեկություններ ունենք, նրանք (ԱՄՆ-ն) ասում են՝ եկեք մեզ մոտ, ռուսներին հանեք ձեր տարածքից, սահմանապահներին էլ, հանեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգություն։ Բացահայտ սադրանք. սա էլ դիվանագիտություն չէ», - նշել է ՌԴ արտգործնախարարը։

--00—ԶՀ