Բուսական յուղով «Աշտարակ Կաթի» արտադրանքը մակնշվել է թթվասեր. նշանակվել է 17,5 մլն դրամ տուգանք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

iogurte_shutterstock_114719674_thumb.thumb_.jpg

«Արբան» և «Պարգև» ՍՊ ընկերությունների կողմից բուսական յուղի առկայությամբ «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով արտադրանքը մակնշվել և իրացվել է որպես թթվասեր։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Արբան» և «Պարգև» ՍՊ ընկերությունների նման վարքագիծը որակել է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և թիվ 217-Ա որոշմամբ նշանակել է 17 504 452 ՀՀ դրամի չափով տուգանք: 

--00—ԶՀ