Ոչ մի պատգամավոր վարչապետին անվստահություն հայտնելու իր սահմանադրական իրավունքից չի օգտվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

f5beae5f116e67_5beae5f116ea5.thumb_.jpg

Նիկոլ Փաշինյանը շարունակում է վայելել Ազգային ժողովի ամբողջական վստահությունը։ ԱՅս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ ԱԺ պատգամավորներն իրավունք ունեն նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց` վարչապետի պաշտոնը ստանձնելուց մեկ տարի հետո, ցանկացած պահի։ 2022 թվականի օգոստոսի 2-ից մինչ օրս ՀՀ Ազգային ժողովի ոչ մի պատգամավոր իր այդ սահմանադրական իրավունքից չի օգտվել։

Փաստացի ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է վայելել Ազգային ժողովի ամբողջական վստահությունը, քանի դեռ նրա անվստահության հարց չի բարձրացվում։

Սա փաստ է, անկախ այն բանից, թե քանի հոգու ականջի համար է դա հաճելի, կամ` ոչ»,-գրել է Ղազարյանը։

--00—ԶՀ