ՊԵԿ-ը ԱՄՆ-ի աջակցությամբ Շնագիտական կենտրոնի կարողություններն է ընդլայնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

badasyan

Մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շնագիտական կենտրոնի նոր մասնաշենքերի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար Դենիել Սինգլթոնը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության ներկայացուցիչները։ Տեղեկանում ենք ՊԵԿ մամուլի ծառայությունից։ 

ՊԵԿ շնագիտական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցումն իրականացվել է ԱՄՆ կառավարության գործուն աջակցությամբ։ Աջակցության չափը կազմում է մոտ 750 հազար ԱՄՆ դոլար:

Շնագիտական կենտրոնի կարողությունների զարգացումը հերթական քայլն է ուղղված՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում ներուժի հզորացմանը:

Իրականացված բարեփոխումները նոր հնարավորություններ կընձեռեն ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությանը՝ առավել արդյունավետ հակազդելու թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը տարածաշրջանում։

--00—ՍՊ