2020-ին ՊԵԿ-ը տնտեսվարողներին մոտ 138,3 մլրդ դրամ է վերադարձրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

նկար

Պետական եկամուտների կոմիտեն 2020 թվականի ընթացքում տնտեսվարողներին է վերադարձրել շուրջ 138,3 մլրդ դրամ: Մասնավորապես` միասնական հաշվին է մուտքագրվել (հարկ վճարողներին է վերադարձվել) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար` 119,9 մլրդ դրամ գումարի չափով, հայտնում է գերատեսչությունը:

2020 թ. ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով եկամտային հարկի գումարի վերադարձը կազմել է 13,3 մլրդ դրամ:

Վերադարձման է ներկայացվել շահաբաժիններից վճարված եկամտային հարկի փոխհատուցված գումար` 4,4 մլրդ դրամ գումարի չափով:

Ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) 678 մլն դրամ:

--00—ԼՄ