Խմորումներ՝ ՔՊ-ում. Փաշինյանի՝ չհայտարարված մրցակիցն իր թիմն է ձևավորում. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Ավինայն

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագրի» մայիսին սպասվող համագումարին ընդառաջ, արդեն խմորումներ են սկսվել կուսակցությունում։ Բանն այն է, որ համագումարին պետք է նոր վարչություն ընտրվի, և շատերն են պայքարում մնալ կամ ընդգրկվել կուսակցության ղեկավար կազմում, որտեղ անմիջապես մասնակցում են որոշումների կայացմանը։

Հարցը հատկապես սուր է դրված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ, որը համարվում է Փաշինյանի չհայտարարված մրցակիցը, կառավարության «գորշ  կարդինալը»։ Նա, ասում են, ինտենսիվ աշխատում է թիմում յուրայիններ հավաքագրելու ուղղությամբ, քանի որ վարչության անդամին, ՔՊ ընդունած ներքին կանոնադրությամբ, ընտրում են գաղտնի քվեարկությամբ։

Վարչությունում ընդգրկվելու հավակնություններ են դրսևորում Մխիթար Հայրապետյանը, Մակունցը և այլք։ Ներկայումս ՔՊ վարչությունը 13 հոգուց է բաղկացած, չի բացառվում, որ կազմն ընդլայնվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: