Շարլ Ազնավուրը Կրեմլում հետմահու պարգևատրվել է․ արձանիկը կհանձնվի երգչի ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Aznavur

ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ «Համաշխարհային երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար» ֆրանսիացի շանսոնիե Շարլ Ազնավուրին հետմահու շնորհվել է BraVo միջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակը։ 

«Աշխարհը կորցրեց մեծ արտիստի, բայց նրա արվեստը շարունակում Է ապրել եւ դեռ երկար կլուսավորի ոչ մեկ սերունդ: Եվ այսօր «Համաշխարհային երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար» անվանակարգում BraVo միջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակը մենք շնորհում ենք Շարլ Ազնավուրին»,- հայտարարել Է արարողությունը վարող Ֆիլիպ Կիրկորովը:

«Անկարելի Է Շառլ Ազնավուրի մասին խոսել անցյալ ժամանակով: Դա համաշխարհային երաժշտության գանձարան Է: Շնորհակալություն, մաեստրո, ձեր երաժշտության, երգերի համար, որոնք ավելի գեղեցիկ, ավելի երջանիկ դարձրեցին մեր աշխարհը»,- ասել Է Թամարա Գվերդծիթելին: Նա, ի դեպ, համերգի ժամանակ կատարել Է շանսոնյեի «Հավերժական սեր» երգը։

Դափնեկիրների հայտարարման արարողությունը տեղի Է ունեցել մարտի 21-ին՝ Կրեմլի պետական պալատում։ Արձանիկը կհանձնվի երգչի ընտանիքին: