Երևանում փրկարար հոգեբանը 31-ամյա տղամարդուն համոզել է ծայրահեղ քայլի չդիմել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

25e37e637d2c5c32d8ff09343e8dfeda_1685966657_v1.thumb_

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթ 3-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին ինքնավնասում է արել, վնասելով ձեռքի երակը։

Փրկարար հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն, որից հետո ժամանել են պարեկները և քաղաքացուն, իր ցանկությամբ՝ տեղափոխել են Ոստիկանության Շենգավիթի բաժին։

Նա 31-ամյա Է․ Բ․-ն է, և այսօր դատարանում նրա վերաբերյալ պետք է ընթանար հերթական դատական նիստը։

--00—ՅՄ