Հնաբերդում էքսկուրսիայի ժամանակ 15-ամյա աշակերտը սայթաքել է և մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Հնաբերդ

Լոռու մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 16։20-ի սահմանում ԱԻՆ  փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռի Բերդում 150-200 մետր բարձրությունից երեխա է գլորվել անդունդը։ 

Դեպքի վայր են մեկնել Ստեփանավանի 40-րդ հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։

Ժամը 16:45-ին փրկարարները Աշոտ Երկաթի ամրոցին հարակից կիրճի գետափնյա հատվածում անգիտակից վիճակում հայտնաբերել են 6-րդ դպրոցի 10-րդ դասարանցի 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանը: Ժամը 17:15-ին շտապօգնության բժիշկը հաստատել է Ա.Պ.-ի մահը: Մահացածը  Ստեփանավանի բնակիչ էր։

Ըստ նախնական տեղեկության՝ նա իր դպրոցական ընկերների ու դասվարի հետ այցելել է Լոռի Բերդ տարածքում գտնվող «Աշոտ Երկաթ» անունը ստացած հնաբերդի տարածք, որտեղ էլ ցանկացել է լուսանկարվել, սակայն սայթաքել ու վայր է ընկել մոտ 150-200 մետր դեպի անդունդը։