Երասխում վիրավորված երկու օտարերկրացիների վիրահատություններն անցել են բարեհաջող. ՀՀ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24news

l-wiQrEP66YY

Երասխի մետալուրգիական գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված և ադրբեջանական կողմի  կրակոցներից վիրավորված երկու օտարերկրացիների վիրահատություններն ավարտվել են: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Վիրահատություններն անցել են բարեհաջող, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

--00—ՅՄ