Քաղաքական գործչի նկատմամբ կալանավորման կիրառումն ավելի բարձր ու ակնհայտ հիմնավորում պետք է պարունակի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

image_750x_648c1f67de823.jpg

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրենքի առջև բոլորի հավասարությունը, հենց Սահմանադրի կողմից բացառություններ է նախատեսել: Քաղաքական և հանրային գործչի նկատմամբ քրեադատավարական ամենածայրահեղ միջոցի՝ կալանավորման կիրառումը առավել բարձր ու ակնհայտ հիմնավորում պետք է պարունակի, քան այլ անձանց դեպքերում:

Նշվածը նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից է բխում: 

Ակնհայտ է, որ այս պահանջներն Արմեն Աշոտյանի դեպքում չեն պահպանվել, քրեադատավարական նման մեծ ծավալի խափանման միջոցների ընտրության պայմաններում, հենց կալանավորման որոշումը ընդգծում է, որ հարցը քրեադատավարական ու իրավական կարգավորումներից դուրս է գնահատվել: Կարելի է հաստատված համարել, որ նոր քրեական դատավարության օրենսգիրքը ևս չի լուծել կալանավորման գերակայության խնդիրը»։
 
--00--ԶՀ