Մշտադիտարկումներ կանցկացվեն շինընկերությունների կողմից մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24news

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության տարածքում ճանապարհաշինարարության մեծ ծավալներով պայմանավորված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Ն.Զուլալյանն ու բնապահպանական ազդեցությունների հարցերով մասնագետները:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդմամբ՝ քննարկվել են ճանապարհաշինարարության ընթացքում նախագծերով հաստատված բնապահպանական նորմերի, մասնավորապես մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ շինարարական ընկերությունների կողմից իրականացվող միջոցառումները:

Վերոնշյալ նորմերի պատշաճ կատարման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել Տեսչական մարմնի և ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների հետ համատեղ իրականացնել մշտադիտարկումներ:

--00—ՍՊ