Փաշինյանին զուգահեռ ԱԺ-ում է նաև Եվրամիության դեսպանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Ազգային ժողովում է, նրա հետ են նաև եվրախորհրդարանի պատգամավորները: Այս մասին հայտնեց 24News-ի թղթակիցը: Վիկտորինի հանդիպումը ընթանում է Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճում։

Նշենք, որ հունիսի 19-ից 22-ը Հայաստանում է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատվիրակությունը:

Ենթահանձնաժողովի պատգամավորների այցի նպատակն է գնահատել Հայաստանում անվտանգությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը, ինչպես նաև ծանոթանալ միջազգային սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին, նաև այս տարվա փետրվարին Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության վերաբերյալ զեկույցի պատրաստումը։

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՀՀ կառավարության և ՀՀ խորհրդարանի անդամների, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ