Ձեր գործն ու նվիրումն անգնահատելի է. Մանե Թանդիլյանը շնորհավորել է Բուժաշխատողի օրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Mane

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Բուժաշխատողի օրը․

«Բուժաշխատողի օրն է այսօր:

Հոգով ու մարմնով առողջ մարդիկ ապահովում են այն միջավայրը, որտեղ հնարավոր է ստեղծել ու կառուցել, ապրել ու վայելել, և հենց բուժաշխատողներն էլ, դուրս գալով ամենատարբեր մարտահրավերների առաջ, փորձում են ստեղծել հոգով ու մտքով առողջ մարդկանց հասարակություն։

Ձեր գործն ու նվիրումն անգնահատելի է»։ 

--00—ՍՊ