Մեծ ողբերգություն բոլորիս համար․ ուժեղ պետություն կառուցելն այլընտրանք չունի․ Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

մանե

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հունիսի 28-ին, Արցախի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիային․ 

«Մեծ ողբերգություն բոլորիս համար։ Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական արյունոտ ագրեսիայի հետևանքով զոհվել է Պաշտպանության բանակի 4 զինծառայող։

Խորապես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, հարազատներին, կիսում կորստյան ծանր վիշտը։

Ուժեղ և զարգացած պետություն կառուցելն այլընտրանք չունի»։ 

--00—ՍՊ