Երևանն ունենալու է եվրոպական մակարդակի զբոսայգիներ․ Թանդիլյանը հրավիրում է մեգանախագծերի ներկայացման

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

375219594_851222399706470_5251379923912637350_n

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Երևանն ունենալու է եվրոպական մակարդակի զբոսայգիներ։ Երևան բուլվարի մեր մեգանախագիծը մեզ նվիրելու է նմանը չունեցող քայլելու զբոսայգի։

Իսկ ահա Ֆրանսիայի հրապարակը կդառնա Երևանի առաջին հրապարակը, որը կլինի ամբողջովին քայլելու համար։

Սիրով հրավիրում ենք ծանոթանալու այս երկու մեգանախագծերին, որոնց ներկայացման միջոցառումը տեղի սեպտեմբերի 9, ժամը՝ 19:00-ին, Էլիտ պլազա բիզնես կենտրոնում, (Խորենացի15, Green expo սրահ, 3-րդ հարկ»:

--00—ՅՄ