Ուժգին պայթյուն լսեցի, տեղիցս օդ թռա, տունս և մեքենաս վնասվեցին. ի՞նչ է եղել գիշերը Կոմիտաս փողոցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

Հուլիսի 3-ին, ժամը 22։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:

Պարզվել է, որ ավտոտնակում տեղի է ունեցել 20 կգ-անոց հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ, վնասվել՝ ևս 2-ը: Վնասվել են մոտակայքում կայանած թվով 9 տրանսպորտային միջոցները, մոտ 33 բնակարանի և շքամուտքի պատուհաններ ու դռներ և 2 պատշգամբի արտաքին պատ, կա տուժած։ Փրկարարները տուժածին (Հ. Գ., ծնված 1945 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:

24News-ն այսօր նկարահանում իրականացրեց դեպքի վայրում, բնակիչներից մեկը նշեց, որ պայթյունի հետևանքով վնասվել է շենքի բնակարանների պատուհանները, ավտոտնակները, մեքենաները: «Բավական ուժգին պայթյուն էր, նստած տեղից օդ թռա, իմ բնակարանի պատուհանները, միջսենյակային դռների ապակիները, պատերը ճաքել են: Իմ ավտոմեքենան կանգնեցնում եմ ավտոտնակի առջև, այս անգամ շենքի տակ էի կանգնեցրել, բայց կրկին անվերադարձ վնասվել է մեքենան»,- նշեց բնակիչը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ