Իրանի ԶՈՒ ԳՇ պետը սպառնացել է վերսկսել Իրաքի տարածքի գնդակոծությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news

1115196

Իրանը կվերսկսի հարվածները Իրաքի տարածքին, եթե Բաղդադը չկատարի հյուսիսային շրջաններում տեղակայված «թշնամական զինված խմբավորումների» դեմ գործողություններ ձեռնարկելու իր պարտավորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։

«Հյուսիսային Իրաքում գործում են զինված անջատողական խմբեր, որոնք վտանգավոր դրություն են ստեղծում մեր սահմաններին», - Բաղերիի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։

Իրանի բարձրաստիճան զինվորականը հիշեցրել է Իրաքյան Քուրդիստանում «ահաբեկչական խմբավորումների» դեմ Իրանի հրթիռային և ԱԹՍ-ների հարվածների մասին։ Նա շեշտել է, որ այդ հարվածները կասեցվել են այն բանից հետո, երբ Բաղդադի կառավարությունը հանձն առավ այդ մինչև օգոստոս զինաթափել այդ խմբավորումներին և կանխել նրանց հետագա գործունեությունը»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ