Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը շարունակելն արդարացում չունի. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

իրան Բաղերի ԶՈՒ ԳՇ պետ

Կովկասյան տարածաշրջանում պատերազմը շարունակելու համար արդարացումներ չկան։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին։

Նա նշել է, որ տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի՝ չփոխելով աշխարհագրական ու աշխարհաքաղաքական սահմանները։

Թեհրանի համար կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը։

--00—ՅՄ