Ադրբեջանն ու ՀՀ-ն խաղաղության համաձայնագրի շուրջ առաջիկա օրերին բանակցություններ կվարեն․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news

ալիև

«Եթե անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց՝ պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքները՝ Ղարաբաղը և անկլավ գյուղերը ներառյալ»,- այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է APA-ն։ 

Նրա խոսքով՝ մի քանի օրից բարձր մակարդակով բանակցություններ են սպասվում Հայաստանի և Ադրբեջանի միջև․

«Բարձր մակարդակի շփումները նպատակ ունեն «էլ ավելի մոտենալ խաղաղ համաձայնագրին»,- ասում է Ալիևը։ 

--00—ՍՊ