«Վետերանների խորհուրդը» ՆԳՆ ՓԾ տնօրենին հայտնել է մարտունակության բարձրացման շուրջ մտահոգությունները

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

սս

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանը հանդիպել է «Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՓԾ տնօրենի տեղակալները։

Կամո Ցուցուլյանը, ողջունելով վետերաններին, կարևորեց վերջիններիս դերն ու նշանակությունը ծառայության կայացման գործում՝ հատկապես ընդգծելով վետերանների ավանդը և երկարամյա ծառայության փորձառությունը։

ՓԾ տնօրենը խորհրդի անդամներին ծանոթացրեց ոլորտում առկա խնդիրներին, ներկայացրեց ընթացող կառուցվածքային փոփոխությունները և առաջիկա բարեփոխումները։

Վետերանների խորհրդի նախագահ Ն․ Հեպոյանը ՓԾ տնօրենին ներկայացրեց կազմակերպության անդամներին, ովքեր կիսվեցին իրենց երկար տարիների աշխատանքային փորձով։

Քննարկումները հիմնականում ընթացան կառուցվածքային փոփոխությունների և առաջիկա կատարվելիք աշխատանքների շուրջ։

Զրույցի ընթացքում վետերանները Տնօրենին ներկայացրեցին իրենց մտահոգությունները և առկա խնդիրները, ինչպես նաև հանդես եկան գործնական առաջարկություններով՝ կապված անձնակազմի մարտունակության բարձրացման, շուրջօրյա հերթափոխային ծառայության կազմակերպման, արաձագանքող ստորաբաժանումների գործողությունների մեթոդաբանության փոփոխման, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի կիրառման վերաբերյալ։

Կ. Ցուցուլյանն ամփոփելով վետերանների հետ հանդիպումը՝ վստահեցրեց, որ ծառայությունը ամբողջին բարեփոխվելու է և մի շարք հնչեցված առաջարկներ առաջիկայում ստանալու են առարկայական լուծումներ։

Ավարտին տնօրենը հավելեց, որ ոլորտի մասնագետների հարուստ փորձը և գիտելիքները կնպաստեն կառույցի զարգացմանը։

--00—ՍՊ