Հատուկ օր և հատուկ մարդ մեր ընտանիքում. ՀՀ նախագահը՝ տիկնոջ տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կնոջ՝ Նունե Սարգսյանի ծննդյան օրն է:

Նախագահը Instagram-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Նունե Սարգսյանի լուսանկարը և մակագրել.

«Հատուկ օր և հատուկ մարդ մեր ընտանիքում»:

Նունե Սարգսյանը ծնվել է 1954 թվականի մարտի 26-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական լեզուների բաժինը։ Աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում։ Ավարտել է Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթս քոլեջը և ստացել արվեստի մագիստրոսի կոչում: Արվեստաբանություն է ուսանել նաև Լոնդոնի Սոթբիս ինստիտուտում: Այնուհետև սովորել է Ուեսթմինսթեր քոլեջի նկարչական բաժնում:

Հեղինակել է ժամանակակից արվեստի, մշակույթի և երաժշտության գործիչների մասին բազմաթիվ հոդվածներ, որոնք տպագրվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական տարբեր երկրներում: Կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ:

Հեղինակ է երկու տասնյակից ավելի մանկական գրքերի: Նրա հեքիաթները լույս են տեսել ոչ միայն արևելահայերենով ու արևմտահայերենով, այլև Արցախի, Գավառի, Գյումրու բարբառներով: