Արագածոտնի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24news

պար

Արագածոտնի մարզի պարեկները Թալին քաղաքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով փորձել են կանգնեցնել անկանոն ընթացող «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, սակայն վարորդը չենթարկվելով ազդանշաններին՝ դիմել է փախուստի։ Պարեկները մեքենան հայտնաբերել են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։

Արտաքին զննությամբ սրահի տեսանելի մասում պարեկները նկատել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։

Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը Ագարակում իրականացրած ծառայության ժամանակ են բացահայտել: Ագարակում հայտնաբերել, ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, Աշտարակի բաժին են տեղափոխել երեք երիտասարդների։ 21-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և պլաստմասսե տարա։
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

--00—ԼՀ