Պետք է դադարեցնել ԼՂ անմեղ քաղաքացիական բնակչության տառապանքը. ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Բրազիլիայի ներկայացուցիչը Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում շեշտել է, որ անհանգստացնող են շրջափակման ահագնացող խորացումը, և անհրաժեշտ է հաշվի առնել հիմնարար հումանիտար իրավունքները և ապահովել բեռների անխոչընդոտ առաքումը Լեռնային Ղարաբաղ։



«Անհրաժեշտ է նաև օգտագործել առաջարկվող՝ Աղդամի ճանապարհը, որը կարող է լինել հավելյալ աջակցող երթուղի, որպեսզի տարածաշրջանի բնակչությունը կարողանա լիարժեք բավարարել իր պահանջները»,- նշել է նա։



Ավելին՝ տեսանյութում։ 

--00—ՍՊ