Ադրբեջանը օրվա ընթացքում երկրորդ անգամ կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Screenshot_1

Օգոստոսի 17- ին, ժամը 17:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։

--00—ՅՄ