Արցախում 3 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում․ ԱՀ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

բուժ

ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 85 հիվանդ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

«3 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում», - ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 4-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

--00--ԼՀ