ԵԼ․ Սլովանը հաղթեց Արիսին, Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Europa-League-750x375

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի որակավորման փուլի առաջին խաղում «Սլովանը» հաղթեց Լիմասոլի «Արիսին»:

Հանդիպումն ավարտվեց Սլովակիայի չեմպիոնի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 67-րդ րոպեին։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 31-ին։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ