Արայիկ Հարությունյանը ձախողված է, բայց նրա հեռացումը կապալեգիտիմացնի պետական ինստիտուտները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Արայիկ Հարությունյանը ձախողված է, բայց նրա հեռացումը կապալեգիտիմացնի պետական ինստիտուտները: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը։

Մելիքյանի համոզմամբ, Արցախի համար մեծագույն պարտություն կլինի Ակնայի (Աղդամի) ճանապարհի գործարկումը և ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել դրանից։ Մելիքյանի պնդմամբ, պետք է հստակ ֆիքսվի, որ Արցախը անկախ պետություն է և գործում է հենց այդ ելակետը հաշվի առնելով։

Ըստ նրա՝ չի կարելի վստահել Ադրբեջանին, նրանք պարտավոր են բացել Լաչինի միջանցքը և միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել տրանսպորտային ընդհանուր ապաշրջափակման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ