Պապիկյանը անհետ կորածների ծնողներին կընդունի վաղը․ ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Pnm

Մենք ավելի վաղը գրել էինք, որ այսօր ժամը 17:00-ին նախատեսվում է Պաշտպանության նախարարի և Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողների հանդիպումը, սակայն ծնողները կապ հաստատեցին 24News-ի հետ և հայտնեցին, որ հանդիպումն այսօր չի կայանալու, իրենց ՊՆ-ից հայտնել են, որ վաղը կընդունի:

«Մեզ հետ երեկ օրվա ամբողջ ընթացքում եղած գնդապետն է զանգահարել ու ասել, որ սխալն իրենն է եղել, հանդիպումը վաղը տեղի կունենա»,- պատմեց անհետ կորածի ծնողը:

24News-ը կապ հաստատեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ, որը նշեց. «Պաշտպանության նախարարի հանդիպումը ծնողների հետ նախատեսված է վաղը»:

Հիշեցնենք, որ երեկ ծնողներն ահազանգել էին 24News-ին, որ ժամը 11-ից գտնվում են Պաշտպանության նախարարությունում, հանդիպում են պահանջում ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ, սակայն վերջինս մինչ այս պահը չի ընդունել: Երեկ նրանց ընդունել էր փոխնախարար Արման Սարգսյանը և ըստ ծնողների` հանդիպումն անցել է բավականին լարված մթնոլորտում, բանն անգամ ասել է քաշքշուկի, փոխադարձ հայհոյանքների, սակայն ՊՆ խոնակ Արամ Թորոսյանն էլ 24News-ի հետ զրույցում հերքեց ծնողների հայտնած տեղեկատվությունը:

 

Մերի Մանուկյան

--00—ԱՊ