Կիմ Չեն Ընը կարող է ՌԴ-ում հանդիպել Պուտինի հետ և քննարկել զենքի մատակարարումները․ The New York Time

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1118774

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հնարավոր է, սեպտեմբերին այցելի Ռուսաստան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկի Մոսկվային զենքերի մատակարարման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հրապարակում է արել «The New York Times» պարբերականը` վկայակոչելով ԱՄՆ-ի և նրա դաշնակից երկրների պաշտոնյաներին։

Ըստ պարբերականի՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարը ՌԴ նախագահի հետ կարող է հանդիպել Վլադիվոստոկում՝ սեպտեմբերի կեսերին։ Վլադիվոստոկում սեպտեմբերի 10-13-ը նախատեսվում է անցկացնել Արևելյան տնտեսական ֆորումը, որին երկու ղեկավարներն էլ կարող են ներկա գտնվել։ Կիմ Չեն Ընը և Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում հանդիպել են նաև 2019 թ․ ապրիլին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ