Կիմ Չեն Ընն իր զրահապատ գնացքով արդեն հատել է Ռուսաստանի սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1119272

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին տեղափոխող զրահապատ գնացքը Պրիմորիեի երկրամասում անցել է երկաթգծային կամուրջը և ուղևորվում է դեպի հյուսիս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։

Կիմ Չեն Ընին Փհենյանում ճանապարհել են պաշտոնական արարողությամբ, որի լուսանկարները տարածել է Կորեայի պետական լրատվական գործակալությունը։

Կիմ Չեն Ընը նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումի ընթացքում։ Հանդիպման հստակ ժամկետները չեն նշվում։

ԱՄՆ-ում կարծում են, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել ռուսական բանակին հյուսիսկորեական զենքերի մատակարարումների հարցը։

--00—ՅՄ