Պաշտոնական․ Արարատ-Արմենիան նորեկ ունի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Kipiani-750x375

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 26-ամյա վինգեր, նախկինում` Ռուսաստանի պատանեկան հավաքականների ֆուտբոլիստ Նիկոլայ Կիպիանին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կիպիանիի ակումբային կարիերան սկսվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ակադեմիայում։

Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Կիպրոսի առաջնությունը ներկայացնող մի շարք ակումբներում, ռուսական «Ռոտորում» ու «Ռուբինում», ինչպես նաև մի շարք վրացական թիմերում։

--00—ՅՄ