Բաքուն Սոթքի, Խոզնավարի և Նախիջևանի ուղղությամբ զորավարժությունների քողի տակ զորաշարժ է կատարում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Ադրբեջանը Սոթքի, Խոզնավարի և Նախիջևանի ուղղությամբ զորավարժությունների քողի տակ զորաշարժ է կատարում։ Մտահոգիչ է՝ նրանք արդեն լեգենդներ են հորինում, որ Արցախի ՊԲ-ի կողմից քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, ինչը վտանգավոր է։ Քաղավիացիան պետք է հայտարարի, որ դա ապատեղեկատվություն է, հակառակ դեպքում, Բաքվի կողմից հիմք է հանդիսանալու Արցախում մարտական գործողություններ իրականացնելու և ՊԲ-ն կազմաքանդելու համար, նրանց առաջնային խնդիրը ՊԲ-ն շարքից հանելն է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։

Փորձագետի կարծիքով, Ռուսաստանի հետ առճակատումը ծանր հետևանքներ կարող է ունենալ, այս փուլում պետք է խուսափել հարևանների հետ լարված հարաբերություններ ունենալուց․ «ՌԴ-ի հետ վատ հարաբերությունները բացի վնասից ոչ մի շահ չեն բերի, հաշվարկե՞լ ենք ռիսկերը, մոռացե՞լ ենք՝ ով կանգնեցրեց 44-օրյա պատերազմը։ ՆԱՏՕ-ն մեզ գրկաբաց չի սպասում, պատրանքներ չպետք է ունենալ, Վրաստանն ու Ուկրաինան հերթի մեջ են»։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

 

--00—ԱՊ