ՊԵԿ-ի խոշոր գնումը՝ Մարգարայի մաքսակետի կառուցման համար․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

d

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

Մոտ քսան օր առաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շուրջ 630 միլիոն դրամի պայմանագիր է կնքել հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի մաքսակետի կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ի հետ՝ երկրորդ փուլի աշխատանքները շարունակելու համար։ Նշենք, որ այս ընկերությունը մաքսային կետի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացնող գլխավոր կապալառուն է, որին ծառայությունների պատվերը տրվել է հրատապ, մեկ անձից գնման ընթացակարգով։

Անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված մեկ անձից կատարված այս խոշոր գնումը, հատկապես երբ 2021-ից մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթաց չկա, իսկ Մարգարայի կամրջի բացումը չի նշմարվում մոտ ապագայում։ 3 տարվա ընթացքում երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են ընդամենը 4 անգամ՝ 2022թ. հունվարի 14-ին, փետրվարի 24-ին, մայիսի 3-ին եւ հուլիսի 1-ին։ Մարգարայի կամրջի մոտալուտ բացման մասին իշխանական միֆերը հօդս ցնդեցին, երբ այս տարվա փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 3 օր անց Թուրքիան միայն օգնություն ստանալու համար բացեց ու անմիջապես փակեց Մարգարայի կամուրջը։Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանը փետրվարի 11-ին եւ 15-ին հարյուր տոննայից ավելի մարդասիրական օգնություն ուղարկեց թուրք ժողովրդին՝ հատելով հայ-թուրքական Մարգարա-Ալիջան (Իգդիր) ցամաքային սահմանը։
 
 

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ