Հայ-թուրքական սահմանին գտնվող Խարկով գյուղում հայոց նոր եռագույն է տեղադրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ughgh

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանին՝ Խարկով գյուղում, հայոց նոր եռագույն է տեղադրվել։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Միջոցառմանը մասնակցել է նաև Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, մարզային, համայնքային իշխանության ներկայացուցիչներ։

տեհռստհ

«Հայկական դրոշը միշտ պետք է ծածանվի սահմանին` վերահաստատելով հայ ժողովրդի անսասանությունն ու կամքը, դժվարությունների առջև չընկրկելն ու հայրենասիրությունը» ,- նշել է Շիրակի մարզպետը։

Այնուհետև Մուշեղ Մուրադյանն այցելել է Վահանդուխտ Մելքոնյանին, զրուցել ու լսել Խարկովի միակ բնակչուհու մտահոգություններն ու վստահեցրել, որ Վահանդուխտ տատի կողքին է հոգսերի լուծման հարցում։

--00—ՅՄ