Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, մասնակցությունը հիմա կլիներ ոչ թե 5%, այլ 10%-ից ավելի. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

«Ես հետևում էի այդ վիդեոյին, որ երեկ պտտվում էր, որևէ տրամաբանություն չկա մեզ մեղադրելու, որովհետեւ կարծում եմ՝ ընտրությունների վերջում կարող եք գնալ, տեսնել, թե այդ մարդկանց քանի տոկոսն է գնացել ընտրության: Դա մեզ հետ որեւէ կապ չունի: Իմ տեղեկատվությամբ ինչ-որ ավտոմեքենայի առքուվաճառքով զբաղվող խումբ է եղել մեծ եւ մարդ է եղել, որ գրանցել է իրենց»: Այս մասին այսօր Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու  Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վարչական ռեսուրսի կիրառմանը։

Ավինյանը հավելեց․ «Եթե վարաչկան ռեսուրս կիրառեինք, մասնակցությունը հիմա կլիներ ոչ թե 5%, այլ 10%-ից ավելի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ