Դատախազությունը կրկնաքվեարկության կամ այլ անձի փոխարեն քվեարկելու ահազանգ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1119721

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը Երևանի ավագանու ընտրությունների օրը ժամը 14:00-ի դրությամբ ուսումնասիրել է առերևույթ հանցանքի մասին հաղորդում պարունակող 4 դեպք, դրանցից մեկը վերաբերել է 1-ից ավելի անգամ կամ մեկ այլ անձի փոխարեն քվեարկելուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԿԸՀ-ում հայտնեց Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը:

«Աշխատանքային խմբի կողմից այսօր ժամը 14:00-ի դրությամբ ուսումնասիրվել է հրապարակում, ահազանգ, առերևույթ հանցանքի մասին հաղորդում պարունակող 4 դեպք, որոնցից 2-ը քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար ուղարկվել է նախաքննության մարմին՝ Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում: Դրանցից մեկը վերաբերել է 1-ից ավելի անգամ կամ մեկ այլ անձի փոխարեն քվեարկելուն»,-ասաց նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ