Ընտրատեղամասերը փակվեցին․ ավարտվեցին Երևանի ավագանու ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

լլլլլ

Ավարտվեցին Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունները։ Ժամը 20։00-ի դրությամբ փակվել են Երևանի տարածքում ձևավորված թվով 475 ընտրատեղամասերը։ Շուտով կսկսվի ձայների հաշավարկի գործընթացը։

Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում էին թվով 14 քաղաքական ուժեր՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Մասնակցող ուժերն էին՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։

ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 824 հազար 250 է։ Հատկանշական է, որ այս ընտրություններն աչքի ընկան երևանցիների մասնակցության խիսը ցածր ցուցանիշով։ Նշենք նաև, որ ԿԸՀ-ն սահմանված պարբերականությամբ հաղորդում էր իրավիճակային վերլուծության և ստացված ահազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը։

 

--00—ԱՊ