Պապիկյանը Կլաարի և Մարագոսի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր:

 

--00—ԱՊ