Արցախի ինքնավարության փոքր շանս կա, էջը վերջնականապես փակված չէ․ Հայկ Մանասյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Բաժակաճառը չզանազանեցինք պետական ռազմավարությունից։ Թամադայական մոտեցումներով ուզում էինք Արցախի հարցը լուծել, ինչը աշխարհում խելքին զոռ տալով են լուծում, ոչ թե պատմության դասագրքերում մի երկու բան կարդալով՝ ջոկատավարական հայրենասիրությամբ զինված։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց բժիշկ Հայկ Մանասյանը։

«Ինչու է Արցախի Հանրապետությունը լուծարվում հունվարի մեկին, մի քանի ամիս ժամանակ է տրվում մանևրելու համար։ Արցախի ինքնավարության փոքր շանս կա, հնարավոր է հետ բերել, դեռ Արցախը բացարձակ կորսված չէ, կան հնարավորություններ ու ռիսկեր։ Հրամանագիրը չի ասում՝ Ադրբեջանի կազմում ինքնավարություն չի լինի, հրամանագիրը ասում է՝ այն բարձր կենացը, որը ոտնկայս խմում էինք, հարբել, կորցրել էինք, էլ չի լինելու, հանրապետություն չի լինելու»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյությում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ